Գլաձոր Առողջարան

[easingslider id=”975″]

Մելիք-Ադամյան փող., 1 շենք, Ջերմուկ,
Վայոց ձորի մարզ, Հայաստան

Նկարագրություն

«Գլաձոր» առողջարանային համալիրը գտնվում է Ջերմուկ քաղաք-առողջարանում: Առողջարանային բուժման համալիրն ընգրկում է բուժման հանքային տաք ջրի ներքին և արտաքին կիրառումը, բուժական սնունդը ( օրը երեք անգամ ), կլիմայական և ֆիզիոթերապևտիկ միջոցառումները, ռեժիմը և այլն:
«Գլաձոր» առողջարանում բուժվում են ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունները, լյարդի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, հենաշարժական ապարատի, նյարդային համակարգի, գինեկոլոգիական հիվանդությունները և նյութափոխանակության խանգարումները:
Հանգստացողների տրամադրության տակ են 500-տեղանոց դահլիճը, հանդիպումների սրահը, պարահրապարակը, լողավազանը և սաունան, սրճարանը և խանութը, սեղանի խաղերը, կոմպյուտերային խաղերը, ինտերնետը: Առողջարանի տարածքում բարեկարգված են ֆուտբոլի և վոլեյբոլի մարզադաշտերը:

Սենյակի տեսակը / Անձ Արժեքը մեկ անձի համար
( ներառյալ երեք անգամյա սնունդ )
01.07-31.07
01.09-31.09
01.08-31.08
Ստանդարտ / 2 Անձ` սառը ջրով 12.000 12.000
Ստանդարտ / 1 Անձ`սառը ջրով 13.000 14.000
Ստանդարտ / 2 Անձ` տաք ջրով 14.000 15.000
Ստանդարտ / 1 Անձ` տաք ջրով 15.000 16.000
Ստանդարտ / 2-3 Անձ 16.000 16.000
Ստանդարտ վերանորոգված / 2 Անձ 18.000 20.000
Ստանդարտ վերանորոգված / 1 Անձ 20.000 25.000
Կիսալյուքս վերանորոգված /3 Անձ 20.000 20.000
Լյուքս վերանորոգված / 3 Անձ 25.000 25.000

Արժեքը ներառում է

Բիլյարդ
Ֆուտբոլի դաշտ
Wi-Fi

Վճարովի ծառայություններ

Կոնֆերանս դահլիճ

Հավելյալ ինֆորմացիա

Հաճախորդի գրանցումը: ընդունում — 12:00 , ճանապարհում — 12:00
Հավելյալ մահճակալ: չի տրամադրվում
Սննդի նկարագրություն: շվեդական սեղան կամ նախապես որոշված սննդացանկ
Երեխաների համար: մինչև 1 տարեկան՝ անվճար, 1-7 տարեկան 1 երեխան՝ 50% զեղչ , 7-10 տարեկան 1 երեխան՝ 25 % զեղչ ( ներառյալ երեքանգամյա սնունդ )
Սենյակներում առկա է: հեռուստացույց ,սառնարան