Հռոդոս

[easingslider id=”1970″]

Հունաստանի Դոդեկանես արխիպելագում Հռոդոսն ամենամեծ եւ առավել սիրված կղզին է համարվում։ Արևը չի լքում կղզին ողջ տարվա ընթացքում։ Հռոդոս կղզին հիմնականում հայտնի է իր ռոմանտիկ Հին քաղաքով եւ զարմանահրաշ լողափներով: Հին քաղաքը Եվրոպայում լավագույնս պահպանված միջնադարյան քաղաքներից մեկն է՝ իր հզոր և տպավորիչ ամրոցներով, հարթ ճանապարհներով և նրբագեղ քարե առանձնատներով։ Կզին հարուստ է տեսարժան վայրերով, հոյակապ լողափներով և գեղատեսիլ գյուղերով։
Մեկ այլ հրաշագեղ վայր է Լինդոսն իր միջնաբերդով։ Հիմնական զբոսաշրջային վայրերը տեղակայված են քաղաքին մոտ, բայց կղզու շրջակայքում կան բազմաթիվ գողտրիկ վայրեր, որտեղ հնարավոր է վայելել լիակատար մենությունը: Հռոդոսյան հանգիստը կարելի է համադրել հունական այլ կղզիներ բացահայտելու հնարավորությամբ:

մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով