Ռոսիա

[easingslider id=”913″]

Հայաստանի Հանրապետություն, քաղաք Ծաղկաձոր, Գ․ Մագիստրոսի փողոց 7

ՈՒրախ ենք ողջունելու Ձեզ “Hotel Russia” կայքում:

Hotel Russia“-ն բացում է իր հյուրընկալ դռները հայկական հայտնի զբոսաշրջության հենց սրտում` Ծաղկաձորում: Մեր հյուրանոցը համապատասխանում է բարձր միջազգային չափանիշներին:

Մենք ուրախ ենք առաջարկել հանգստացողներին համարներ` սկսած դասական Single/Duble և վերջացրած 2 առանձնասենյակներ “Presidetial Luxe” -ով: Հյուրանոցի առաջին հարկը կահավորված է փափուկ կահույքով և պահանջարկ վայելող էկզոտիկ ծառերով: Հյուրանոցը ունի 2 ապակե վերելակներ, որոնցից Ձեզ համար բացվում է ընդունարանի հիանալի տեսարանը` յուրահատուկ “’Նոր Ռուսլաունջ բարով:

Հյուրանոցի բոլոր հարկերում տեղադրված է աուդիո-ձայնարկիչներ որոնցից հնչում է հաճելի և մեղմիկ երաժշտություն: “Hotel Russia“-ն հյուրանոցը հսկվում է շուրջօրյա: Հյուրանոցի նախամուտքում գործում է բացօթյա սրճարան, որտեղ Դուք միշտ կարող եք հանգստանալ` մաքուր և հայկական զբոսաշրջության թարմեցնող լեռնային օդով: Հյուրանոցը տրամադրում է անձնական ավտոբուս 30 անձի համար, որն ապահովում է տեղափոխումը մինչև ճոպանուղի, ինչպես նաև ամբողջ Ծաղկաձորով:

Ձմռան ժամանակ նախատեսված է սպորտային սարքավորումներ ձմեռային սպորտաձևերի համար, որոնք հնարավոր է վարձել և պահպանել: Լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձորը հագեցված է միջազգային բարձր ստանդարտներին համապատասխան։ Ամառային հանգիստը մեր մոտ անց են կացնում մեր քաղաքի մեծ թվով  հյուրեր։

Հյուրանոցի մոտ գործում են խանութներ։

Հյուրանոցում կա ծածկով ապահոված կայանատեղի ավտոմեքենաների համար, Ձեր և Ձեր հյուրերի ավտոմեքենաների պաշտպանության համար, ամառային արևի շողերից, և ձմռանը առատ ձյունից։