Թուֆենկյան անվան Ձորագետ

[easingslider id=”1429″]

Ձորագետ գյուղ, Ալավերդի,
Լոռու մարզ, Հայաստան

Նկարագրություն

Թուֆենկյան «Ավան Ձորագետ» հյուրանոցը մեծ քարե կառույց է, որն արտաքինից պատրաստված է բազալտե քարից և գտնվում է Դեբեդի կիրճում:
Հյուրանոցի ներքին հարդարանքը և կահավորանքը յուրօրինակ է և նրբաճաշակ: Բոլոր համարները համապատասխանում են բարձր չափանիշների, մաքուր են և լիովին կահավորված: Համարներում գերիշխում է հայկական շունչն ու ոգին: Որոշ համարներից բացվում է կիրճի զարմանահրաշ տեսարանը: Այստեղով  է հոսում Դեբետ գետը: Այլ համարներից բացվում է հսկայական լեռնային զանգվածների սքանչելի տեսարանը: Պատուհաններից լսվող գետի քրքջոցը լրացնում ու ամբողջական է դարձնում հանգիստը այս հյուրանոցում: Հյուրանոցի աշխատակազմը շատ բարեհամբյուր է և հյուրընկալ: Հյուրանոցում մատուցվող սնունդը որակյալ է և համեղ: Հյուրանոցի ռեստորանն ունի բար և նախասրահ: Դուք կարող եք ճաշել կամ հյուրանոցի ներսում կամ բացօթյա ընդարձակ սրճարանում, որեղից բացվում է Դեբեդ գետի տեսարանը: Այստեղ հիմնականում մատուցվում են հայկական և վրացական խոհանոցի ավանդական ճաշատեսակներ:

Սենյակի տեսակը / Անձ Արժեքը մեկ անձի համար (ներառյալ նախաճաշ)
բարձր սեզոն ցածր սեզոն
Ստանդարտ / 2 անձ 48.960 39.170
դյուպլեքս / 3 անձ 67.010 53.610
Ստանդարտ / 2 անձ 33.120 26.500
Ստանդարտ / 2 անձ 53.470 42.780
Ստանդարտ / 2 անձ 37.100 29.680
ջունիոր սուիթ / 3 անձ 78.050 62.440
թաուեր սուիթ / 4 անձ 99.840 79.870
Ստանդարտ / 2 անձ 41.950 33.560

Արժեքը ներառում է

Փակ լողավազան
Wi-Fi

Վճարովի ծառայություններ

Բիլյարդ
Սեղանի թենիս
Կոնֆերանս դահլիճ

Հավելյալ ինֆորմացիա

Հաճախորդի գրանցումը: ընդունում – 15։00 ճանապարհում – 12։00
Հավելյալ մահճակալ: բարձր սեզոն -10.000 դրամ, ցածր սեզոն -8.000 դրամ
Սննդի նկարագրություն: նախաճաշ (շվեդական սեղան), ճաշ և ընթրիք՝ նախապես հաստատված ճաշացանկ — 6000 դրամ
Երեխաների համար: մինչև 7 տարեկան 1 երեխան՝ անվճար, 2 երեխան՝ 1 անձի արժեք
Սենյակներում առկա է: հեռուստացույց